ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գեղանկարը դու ես, քո էությունը»

«Գեղանկարը դու ես, քո էությունը»
23.11.2013 | 13:50

Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված է շուրջ 70 աշխատանք: Սվետլանա Սարգսյանը անհատական ցուցահանդեսով հայրենիքում հանդես է գալիս առաջին անգամ: Մեծ թվով խմբակային ցուցահանդեսների է մասնակցել, անհատական ցուցահանդես է ունեցել արտերկրում, բայց ասում է, որ հայրենիքում ներկայանալը մեծ քննություն է: Պատասխանատու ես երկրիդ առաջ, մտերիմներիդ, ընկերներիդ: Անհատական ցուցահանդեսով ներկայանալը նրա համար նույնն է, որ մեկ տեղում ներկայացնես բոլոր երեխաներիդ, եթե նպատակդ ոչ թե զարմացնելն է, աշխատանքներդ վաճառելը, այլ էությունդ ցույց տալը, սիրտդ, հոգիդ բացելը մտերիմներիդ առաջ: «65 տարի ապրել եմ այդ մարդկանց շրջանում»,- ընգծում է նկարչուհին:

Հարցին` կին նկարչի ձեռագիրը տարբերվո՞ւմ է, պատասխանեց. «Այո և լավ է, որ տարբերվում է: Տարբերվում է նրբությամբ, վրձնահարվածներով: Երբեմն ասում են` տղամարդու պես աշխատում է: ճիշտ չեմ համարում այդ արտահայտությունը: Երբ վրձնահարվածդ համարձակ է, դա հմտություն է, ներքին տաղանդ»: Աշխատելիս չի մտածում, թե ի՞նչ է պահանջվում իրենից կամ ինչ խնդիրներ կան մեր օրերում: Մտածում է` ինչ գույնով, ինչ նյութով արտահայտի մտքերը: «Գեղանկարը դու ես, քո էությունը»,- ասում է նա:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 1-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ